Մեր Մասին

«ՍԷՊՊՈ» անվտանգության ծառայությունը ունի նոր խոսք և որակ հաղորդելու նպատակ՝ անվտանգության ծառայության ոլորտում: Մենք իրականացնում ենք լայնամասշտաբ ծառայություն ՀՀ ամբողջ տարածքում:
«ՍԷՊՊՈ»-ն եզակի անվտանգության ծառայություն է, որն իր հարկի ներսում համատեղում է Հայաստանի ամուր ոգին ու շվեդական որակը: Սկանդինավյան դյուցազներգության մեջ Օդինը հայտնի էր իր ռազմավարական ունակություններով, անզուգական ուժով և ամենատես իմաստությամբ։ Օդինը ուներ հեռվից սպառնալիքները զգալու ունակություն և կարողանում էր մշակել արդյունավետ ռազմավարություններ՝ դրանք հաղթահարելու համար: Ոգեշնչվելով սկանդինավյան դյուցազնի ուժով և իմաստությամբ՝ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք անվտանգության կազմակերպման լավագույն լուծումներ: Այսօր մենք հանդես ենք գալիս որպես ուժի և հուսալիության խորհրդանիշ, ինչն արտացոլվում է մեր բարձրագույն պատրաստվածություն ունեցող անձնակազմի փորձով և անմնացորդ նվիրվածությամբ՝ պահպանելու և պաշտպանելու մեր հաճախորդներին:

Մեր առավելությունները

«ՍԷՊՊՈ»-ն միաձուլել է շվեդական արմատները և հայկական խարիզման, ժամանակակից անվտանգության տեխնոլոգիաները հարուստ փորձի և պրոֆեսիոնալիզմի հետ:

Արագ արձագանքման խմբեր

Մեր պրոֆեսիոնալ արագ արձագանքման խմբերը համալրված են հատուկ վերապատրաստում անցած անվտանգության աշխատակիցներով և հատուկ տեխնիկական միջոցներով:

Ժամանակակից տեխնոլոգիաներ

Ցանկացած ծառայություն իրականացվում է ոլորտում ժամանակի վերջին խոսքին համապատասխան տեխնիկայով և մեթոդներով: Մեր կազմը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Պատրաստված և լիցենզավորված անձնակազմ

Մեր պրոֆեսիոնալ մասնագետները Ձեր տրամադրության տակ կլինեն շուրջօրյա` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ: Բոլոր ծառայողները վերապատրաստված են տարբեր ուսումնական ծրագրերի շրջանակներում և ունեն համապատասխան որակավորումներ:

Մեր ծառայությունները

Պահնորդական ծառայություն

«ՍԷՊՊՈ» անվտանգության ընկերությունն իրականացնում է պահնորդական ծառայություն՝ բարձր որակավորում ունեցող պահնորդների միջոցով, ապահովելով տարատեսակ հաստատությունների անվտանգությունը` զենքի և հատուկ միջոցների օգտագործմամբ:

Թիկնապահական ծառայություն

«ՍԷՊՊՈ» անվտանգության ընկերությունը տրամադրում է թիկնապահական ծառայություններ ՀՀ ողջ տարածքում՝ որակավորված և տեխնիկապես զինված: Մեր թիմի պրոֆեսիոնալ թինապահները կպահպանեն յուրաքանչյուր անձի անվտանգությունն ըստ պահանջի և անհատական մոտեցմամբ։

Հրդեհային անվտագության համակարգի ներդրման լուծումներ

«ՍԷՊՊՈ» անվտանգության ընկերությունն առաջարկում է հրդեհային համակարգի գնահատում, խորհրդատվություն, համակարգի տեղադրման առաջարկների ձևակերպում և գործնական օգնություն:

Անվտանգային տեխնիկական միջոցների շահագործման ուսուցում

«ՍԷՊՊՈ» անվտանգության ընկերության պրոֆեսիոնալ մասնագետները կուսուցանեն նաև տեխնիկական միջոցների օգտագործման կանոնները և դրանց նպատակային շահագործման միջոցները:

Մեր Թիմը

Նույնիսկ լավագույն սարքավորումները չեն կարող շահագործվել իրենց ամբողջ հնարավորություններով առանց բարձրակարգ մասնագետների: Մեր շարքերը համալրված են ուժային կառույցներում երկարամյա ծառայության փորձ ունեցող և հատուկ վերապատրաստում անցած անվտանգության աշխատակիցներով՝ զինված հատուկ տեխնիկական միջոցներով:

Առաքել Մարտիկյան

Տնօրեն, պահեստազորի գեներալ-մայոր

Սարգիս Կյուրեղյան

ԱԻՆ պահեստազորի գնդապետ

Ժիրայր Պետրոսյան

Պահեստազորի փոխգնդապետ

Մեր գործընկերները

Կապ մեզ հետ

Մեզ համար կարևոր է ձեր կարծիքը. Գրե՛ք մեզ նամակ

Կոնտակտներ

Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ լրացնելով հայտի ձևը, գրելով նամակ կամ զանգահարելով նշված հեռախոսահամարներով:

seppo@seppo.am Ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գոգոլի փողոց, նրբանցք 63/1

Կապ մեզ հետ

Մեզ համար կարևոր է ձեր կարծիքը.
Գրե՛ք մեզ նամակ